Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ է իշեմիկ կոլիտը. nairimed.com
 
                            Իշեմիկ կոլիտը հաստ աղիքում բորբոքային գործընթացով պայմանավորված ախտաբանություն է, որը զարգանում է աղիների զարկերակների աթերոսկլերոզի (նեղացման) հետևանքով առաջացած արյունամատակարարման խանգարման ֆոնին։
Գործոնները
Հիմնականում հիվանդանում են բարձր տարիքային խմբի՝ 50 տարեկանն անց, ինչպես նաև .
- որովայնի խոռոչի օրգանների վիրահատությունից հետո,
- որովայնի վնասվածքից հետո,
- արյան հիվանդությունների դեպքում,
- վասկուլիտով (անոթների համակարգային իմունաբանական հիվանդություններով) հիվանդները։
Ախտանիշները
Հիվանդությունը դրսևորվում է որովայնի ստորին ձախ հատվածում տարբեր ուժգնության ցավային զգացողություններով։ Ցավերը կարող են ուժգնանալ սննդի ընդունումից հետո։ Պացիենտին անհանգստացնում է գղտոցը, սրտխառնոցը, որովայնի փքվածությունը, քաշի անկումը, անկայուն կղանքը, կղանքային զանգվածներում առկա արյունային ձգանները կամ, նունիսկ, արյան մակարդուկները։
Ախտորոշումը
Ներառում է հետազոտության գործիքային եղանակներ.
- hաստ աղու ռենտգեն հետազոտություն (իրիգոսկոպիա)՝ ռենտգեն կոնտրաստ նյութի ներմուծմամբ,
- կոլոնոսկոպիա,
- ստորին ընդերային զարկերակի անգիոգրաֆիա՝ անոթների խցանման պատճառը և վերջինիս մակարդակը պարզելու համար։
Սա որովայնի խոռոչի անոթների ռենտգենաբանական հետազոտություն է՝ վերջիններիս մեջ կոնտրաստ նյութի ներմուծմամբ։  Անգիոգրաֆիայի ժամանակ կարելի է  մանրամասն հետազոտել աղիների որոշակի հատվածի արյունամատակարարման առանձնահատկությունները։
Բուժումը
Որպես կանոն, հիվանդությունը բուժվում է կոնսերվատիվ։ Բուժման հիմքում անոթալայնիչ և հակաագրեգանտ միջոցներով դեղորայքային բուժումն է։  Քրոնիկական ցավային համախտանիշի վերացման համար կիրառում են նիտրատներ և սպազմոլիտիկ միջոցներ։ Իշեմիկ կոլիտի ժամանակ վիրաբուժական միջամտությունն իրականացվում է հատուկ ծանր, բարձիթողի դեպքերում՝ հիվանդի կյանքին սպառնացող բարդությունների զարգացման դեպքում։ Վիրահատության էությունը աղիների ախտահարված հատվածների հեռացումն է։ Ներկայում իշեմիկ կոլիտի վիրահատական բուժման ժամանակ հաճախ կիրառում են նվազագույն միջամտական եղանակներ, ինչպիսին է ախտահարված անոթում վերջինիս լայնացման նպատակով ստենտի տեղադրումը։
Կանխարգելումը
Քանի որ իշեմիկ կոլիտը հիմնականում աթերոսկլերոզի, սրտային անբավարարության հետևանք է, կամ աղիների, ստամոքսի, փոքր կոնքի օրգանների վրա իրականացված միջամտության հետվիրահատական շրջանի բարդություն, ուստի կանխարգելման հիմքում առաջնային հիվանդությունների բուժումն է: Մեծ նշանակություն ունի ճիշտ սնուցումը և կանոնավոր կանխարգելիչ բժշկական զննումները:
 23.07.2020
23.07.2020                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
 03.12.2024
03.12.2024                                     
                                        
                                
                Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
 21.03.2024
21.03.2024                                     
                                        
                                
                Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
 23.02.2024
23.02.2024                                     
                                        
                                
                Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
 19.10.2023
19.10.2023                                     
                                        
                                
                Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
 18.10.2023
18.10.2023                                     
                                        
                                
                Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
 14.03.2023
14.03.2023                                     
                                        
                                
                Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
 24.01.2023
24.01.2023                                     
                                        
                                
                Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
 17.10.2022
17.10.2022                                     
                                        
                                
                Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
 25.08.2022
25.08.2022                                     
                                        
                                
                Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
 22.08.2022
22.08.2022                                     
                                        
                                
                Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
 14.07.2022
14.07.2022                                     
                                        
                                
                Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
 01.07.2022
01.07.2022                                     
                                        
                                
                Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
 21.04.2022
21.04.2022                                     
                                        
                                
                Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
 12.04.2022
12.04.2022                                     
                                        
                                
                Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
 06.04.2022
06.04.2022                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
     
     
    